Միջազգային

«Արևմուտքն Ուկրաինայում միտումնավոր սրում է լարվածությունը». Պուտին

«Արևմուտքն Ուկրաինայում միտումնավոր սրում է լարվածությունը». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Բելառուս՝ մասնակցելու Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին։

Ներկայացնում ենք Պուտինի հիմնական մտքերը.

  • Արևմուտքն Ուկրաինայում միտումնավոր սրում է լարվածությունը,
  • Ուկրաինայում Արևմուտքի անպատասխանատու քաղաքականությունն աշխարհը մղում է գլոբալ հակամարտության եզրին,
  • Ռուսաստանն ու Բելառուսը արտաքին ճնշման պայմաններում իսկապես դաշնակցային աջակցություն են ցուցաբերում միմյանց համաշխարհային գործերում,
  • Կստորագրվի Միութենական պետության շրջանակներում անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր,
  • Փաստաթղթերում հստակ ամրագրված է Բելառուսում տեղակայված ТЯО համակարգի օգտագործումը՝ ՌԴ-ի ու Բելառուսի պաշտպանական նպատակներով՝ այդ երկրների դեմ սպառնալիքի դեպքում։

ՌԴ նախագահը նաև նշել է, թե Մոսկվան և Մինսկը միասին աշխատում են պատժամիջոցներից վնասը նվազագույնի հասցնելու համար։ Ըստ նրա, երկու երկրների միջև անվտանգության հարցում համագործակցությունը ներառում է բոլոր ուժերի, ներառյալ ռուսական միջուկային զենքի օգտագործումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական