Միջազգային

Սիրիական ընդդիմության առաջնորդը խոստանում է, որ էթնիկ փոքրամասնություններին չեն վնասի

Սիրիական ընդդիմությունը գլխավորող «Հայաթ Թահրիր աշ Շամ» հիմնական խմբավորման առաջնորդ Աբու Մոհամմադ ալ Ջոլանին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց իշխանության տակ գտնվող էթնիկ փոքրամասնություններին չեն վնասի։

Լրագրողի մտահոգություններին, թե նախկինում եղել են խաղաղ բնակչության շրջանում խոշտանգումներ, Ջոլանին ասել է. «Քաոսի ժամանակաշրջանում որոշակի անձանց կողմից որոշակի խախտումներ են եղել նրանց [փոքրամասնությունների] նկատմամբ, բայց մենք լուծել ենք այդ խնդիրները։

Ոչ ոք իրավունք չունի ոչնչացնել մեկ այլ խումբ։ Այդ աղանդները հարյուրավոր տարիներ առաջ են գոյակցել են այս տարածաշրջանում, և ոչ ոք իրավունք չունի դրանք ոչնչացնելու»։

Նշենք, որ ընդդիմադիրները արդեն գրավել են Հալեպ և Համա քաղաքները իրենց համանուն շրջաններով և մոտեցել են Հոմսի մատույցներին։

Ուշադրության է արժանի այն համգամանքը, որ երեկ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնել էին, որ կան տվյալներ, որ Հալեպում շուրջ 12 հազար հայություն կա և տարհանում իրականացնելը խիստ դժվար է։