Միջազգային

Ռուսաստանում «կցանկանային խուսափել թյուրիմացություններից». Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հրապարակվել է։ Radar Armenia-ն առանձնացրել է ՌԴ արտգործնախարարի առանցքային մտքերը.

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին

  • Մենք պաշտոնապես չենք կռվում։ Ոմանք այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կոչում են հիբրիդային պատերազմ։ Ես էլ այդպես կկոչեի։
  • Դա այն չէ, ինչ մենք ուզում ենք։ Իհարկե, մենք կցանկանայինք նորմալ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ։ Ընդհանրապես բոլոր երկրների հետ, հատկապես այնպիսի մեծ երկրի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է։
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կապի փակ ուղիներ ունեն, բայց դրանցով հիմնականում քննարկվում են բանտարկյալների փոխանակումները։ Ինչ վերաբերում Է Ուկրաինային, ապա ամերիկացիները գաղտնի փոխանցում են «այն, ինչի մասին խոսում են հրապարակավ»։

Միջուկային պատերազմի սպառնալիքի մասին

  • Մենք չենք մտածում ԱՄՆ-ի հետ պատերազմի մասին, որը կարող է միջուկային բնույթ կրել։ Մեր ռազմական դոկտրինն ասում է, որ ամենակարևորը միջուկային պատերազմից խուսափելն է։
  • Միջուկային հարվածների սահմանափակ փոխանակման հնարավորության մասին Արևմուտքից հնչող հայտարարությունները տագնապ են առաջացնում. «Սա աղետի հրավեր է, որը մենք չենք ցանկանում»:

«Օրեշնիկ» հրթիռային համալիրի մասին

  • Հաղորդագրությունը, որը ցանկանում էին փոխանցել իրական պայմաններում այս հիպերձայնային համակարգը փորձարկելիս, այն է, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի մեր օրինական շահերը պաշտպանելու համար:
  • Ռուսաստանում «կցանկանային խուսափել թյուրիմացություններից», բայց պատրաստ են լրացուցիչ «հաղորդագրություններ ուղարկել»։
  • Մենք չենք ցանկանում սրել իրավիճակը։ Բայց քանի որ Ռուսաստանի տարածքի վրա օգտագործվում են ATACMS և այլ հեռահար զենքեր, մենք ազդանշաններ ենք ուղարկում։
  • Մոսկվան կես ժամվա ընթացքում ավտոմատ կերպով տեղեկացրել Է Վաշինգտոնին «Օրեշնիկ» հրթիռի արձակման մասին. «նրանք գիտեին, որ դա տեղի կունենա և չէին սխալվում այն ավելի մասշտաբային և իսկապես վտանգավոր բանի համար»:

Ուկրաինայի իրավիճակի մասին

  • Եթե չլիներ Կիևի հեղաշրջումը, Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում, իսկ եթե Կիևը կատարեր Մինսկի համաձայնագրերը, Ուկրաինայի կազմում կմնար Դոնբասը։
  • Մենք ուկրաինացի ժողովրդին ոչնչացնելու մտադրություն չունենք։ Նրանք ռուս ժողովրդի քույրերն ու եղբայրներն են։
  • ՌԴ-ի համար առանցքային է մնում Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը՝ ոչ մի ռազմաբազա, զորավարժություններ ուկրաինական հողում օտարերկրյա զորքերի մասնակցությամբ։
  • Կարգավորումը պետք է հաշվի առնի չորս նոր տարածաշրջանների մուտքը Ռուսաստան և Ուկրաինայում ռուսատյաց օրենքները չեղարկելու անհրաժեշտությունը։
  • Զելենսկու հրամանագրի հրապարակային չեղարկումը՝ Պուտինի հետ ցանկացած բանակցություն արգելելու մասին, ազդանշան կլիներ դրանք անցկացնելու նրա ցանկության մասին։ Փոխարենը Կիևի ռեժիմի ղեկավարը հորինել է իր «խաղաղության բանաձևը», որին գումարվել է «հաղթանակի պլանը»։
  • ՌԴ-ն գիտի, որ ԵՄ դեսպանների հետ զրույցների ժամանակ Ուկրաինայի իշխանություններն անընդհատ ասում են՝ «ոչ մի գործարք, եթե այն մեր պայմաններով չլինի»։
  • Կիևը ծրագրում է Զելենսկու «խաղաղության բանաձևի» հիման վրա երկրորդ գագաթնաժողովը՝ առանց ամաչելու ասել, որ կհրավիրի Ռուսաստանին և կդնի Արևմուտքի հետ իրենց պայմանավորվածությունների փաստի առաջ։

Հակառուսական պատժամիջոցների մասին

  • Նրանք մեզ երբեք չեն սպանի։ Եվ դա մեզ ավելի ուժեղ է դարձնում:

Սիրիայում ռազմական էսկալացիայի մասին

  • Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան կապեր են պահպանում Սիրիայում սրացման հետ կապված։ Մոսկվան տեղեկություններ ունի զինյալների արտասահմանյան հովանավորների մասին։

Դոնալդ Թրամփի մասին

  • Կարծում եմ՝ նա ուժեղ մարդ է, ով ցանկանում է արդյունքների հասնել, չի սիրում հետաձգել գործերը։ Դա իմ տպավորությունն է: Նա բավականին ընկերասեր է զրույցի ընթացքում: Սակայն դա չի նշանակում, որ Թրամփը ռուսամետ է տրամադրված։