Սիրիայի Հոմս և Համա նահանգները միացնող Ռաստան կամուրջը ինքնաթիռների ավիահարվածների է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ ինքնաթիռների պատկանելիությունը դեռ հայտնի չէ։
Գործակալության տվյալներով հակակառավարական ուժերը գրավել են Հոմս նահանգի Ռաստան շրջանը, որը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի համար։
Նշենք, որ Սիրիայի հակակառավարական ուժերը ունեն նաև Թուրքիայի աջակցությունը։