ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպման ընթացքում խոստացել է Կիևին մինչև 2025 թ հունվարի կեսը հարյուր հազարավոր արկեր, հազարավոր հրթիռներ և հարյուրավոր զրահատեխնիկա տրամադրել. հայտնում է Guardian թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած ճեպազրույցը:
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը նաև խոստանում է աջակցել Ուկրաինային կադրային խնդիրների լուծման հարցում՝ առաջարկելով զորքերը վարժեցնել Ուկրաինայի տարածքից դուրս։ Դա տեղի է ունենում գրեթե ավարտված 20 միլիարդ դոլարի վարկերի տրամադրման հետ մեկտեղ, որոնք կապահովվեն Ռուսաստանի անշարժացած սուվերեն ակտիվներից ստացված եկամուտներով:
Միացյալ Նահանգները նախատեսում է առաջիկա շաբաթներին սահմանել նոր պատժամիջոցներ, որոնք ուղղված են լինելու նրան, որ դժվարացնեն Ռուսաստանի՝ ռազմական հնարավորությունները պահելու կարողությունը։