Ռուսական հատուկ ծառայությունները ձերբակալել են կոլումբիական «Կալի» կարտելի անդամներին՝ առգրավվելով 570 կգ կոկաին: Այս մասին հաղորդում է BAZA տելեգրամյան ալիքը։
Պերուի քաղաքացի հանդիսացող անձինք Մերձմոսկովյան պահեստներից մեկի տարածքում կոկաինով բրիկետները բեռնարկղի թաքստոցում են պահել: Սրանք նախատեսված են եղել ուղարկել Եվրամիություն։
Տղամարդկանց ձերբակալել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Հատուկ ծառայությունները առգրավել են նաև 570 կգ թմրանյութ։ Հաղորդվում է, որ սև շուկայում դրանց մեծածախ գինը մեկուկես միլիարդ ռուբլի է։ Իսկ մանրածախ վաճառքը գերազանցում է 5,5 միլիարդը։