Միջազգային

Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը

Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բարնյեի կառավարության հրաժարականի դիմումը։

Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Ֆրանսիայի խորհրդարանը երեկ անվստահություն է հայտնել Միշել Բարնյեի կառավարությանը: Հարցը քվեարկության է դրվել այն բանից հետո, երբ Բարնյեն առանց պատգամավորների հետ համաձայնեցման հավանություն է տվել 2025 թվականի բյուջեին։ Վերջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Ժորժ Պոմպիդուի կառավարությանը 1962 թվականին։