Հայաստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին փաստաթղթեր չեն ստացվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անդառնակիության կետը։
«Նման փաստաթուղթ չի ստացվել։ Հայաստանի վարչապետը շատ է խոսել ու քննարկել այդ թեման։ Մենք ոչ մեկի ոչինչ չենք պարտադրում։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում անդամակցությունը առավելագույնս օգտագործել», - ասել է նա։