Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Աբդելաթիի հետ:
Լուրջ մտահոգություն է հայտնվել Սիրիայում տեղի ունեցած կտրուկ էսկալացիայի կապակցությամբ։
Հաստատվել է Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության աջակցությունը։ Ընդգծվել է ահաբեկչական սպառնալիքի տարածումը թույլ չտալու անհրաժեշտությունը, որի արդյունքը կարող է դառնալ ողջ տարածաշրջանի ապակայունացումը։
Բացի այդ, Ս. Վ. Լավրովն ու Բ. Աբդել Աթին քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Ընդգծվել է Գազայի հատվածում շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը և համընդհանուր ճանաչված միջազգային իրավական հիմքի վրա պաղեստինյան խնդրի արդարացի լուծման համար պայմանների ձևավորումը։