Միջազգային

Զելենսկին Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ է սահմանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցների մասին։

«Դրանք պատժամիջոցներ են Վրաստանի իշխանության այն հատվածի դեմ, որն այժմ Վրաստանը հանձնում է Պուտինին։ Չի կարելի ոչ մեկին կորցնել այս տարածաշրջանում՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ Մոլդովան, ո՛չ Ուկրաինան։ Միասին պետք է պաշտպանվել Մոսկվայի դեմ։

Մենք կոչ ենք անում Եվրոպային, Ամերիկային, աշխարհի բոլոր երկրներին գործել նույն կերպ՝ գործել սկզբունքորեն»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, «Վրացական երազանքի» հիմնադիր Իվանիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և ղեկավարության այլ ներկայացուցիչներ: