Միջազգային

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի «Վրացական երազանք»-ի նկատմամբ

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ «Վրացական երազանք» կուսակցության դաժան և չարդարացված բռնությունները։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ-ը պետդեպարտամենտը։

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» դադարեցնել իր ռեպրեսիվ մարտավարությունը, ներառյալ կամայական ձերբակալությունները և ֆիզիկական բռնությունը՝ փորձելով լռեցնել իր քննադատներին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ բոլոր պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության։

«Միացյալ Նահանգներն այժմ պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները»,- հայտարարել է են ԱՄՆ-ը պետդեպից։

Հայտարարության մեջ չի հաղորդվում, թե խոսքը ինչպիսի պատժամիջոցների մասին է և ովքեր կենթարկվեն դրան։