Հրապարակվել է ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն հաստատել են բազմաբևեռ միջազգային համակարգ հաստատելու ձգտումը: Փաստաթուղթը տեղադրված է ՌԴ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
Ինչի մասին են պայմանավորվել կողմերը.
- Նրանցից մեկի նկատմամբ զինված ագրեսիայի սպառնալիքի դեպքում խորհրդակցություններ են անցկացվում՝ օգնության հնարավոր միջոցները համաձայնեցնելու համար
- Երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում մյուսն անհապաղ ռազմական և այլ օգնություն կցուցաբերի
- Երրորդ երկրների հետ չկնքել միմյանց ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված համաձայնագրեր
- Չաջակցել միմյանց դեմ միակողմանի հարկադրանքի միջոցներին, եթե դրանք կիրառվում են երրորդ երկրի կողմից
- Համատեղ դիմակայել պարենային և էներգետիկ անվտանգության ավելացող մարտահրավերներին
Նշենք, որ ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն անժամկետ է։