Միջազգային

Ռումինիան Ռուսաստանին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու մեջ

Ռումինիայի ազգային անվտանգության խորհուրդը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք նկարագրում են Ռուսաստանի կողմից լայնածավալ արշավը, որն ուղղված է երկրի նախագահի աջ ծայրահեղական թեկնածու Կելին Ջորջեսկուին օգնելուն: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Ռումինական հատուկ ծառայությունների տվյալներով՝ «ռուսական ծագում ունեցող կիբեռհանցագործությունների հարթակները» ստացել են ռումինական ընտրական կայքեր մուտքի տվյալներ և ավելի քան 85 հազար կիբեռհարձակումներ են կազմակերպել դրանց վրա, այդ թվում՝ անմիջապես ընտրությունների օրը։

Բացի այդ, ինչպես պարզել են հատուկ ծառայությունները, Ռուսաստանը TikTok-ում մասշտաբային ցանց է կազմակերպել, որն ուղղված է եղել Ջորջեսկուին աջակցելուն:

Ջորջեսկային աջակցող հաշիվների ցանցի աշխատանքը, ռումինական հատուկ ծառայությունների պնդմամբ, համակարգվել է Discord-ի եւ Telegram-ի չաթերի միջոցով:

Դեկտեմբերի 2-ին Ռումինիայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 8 - ին։