Միջազգային

Մեծ պատերազմի դեպքում բրիտանական բանակը կես տարում կսպառվի

Մեծ պատերազմի դեպքում բրիտանական բանակը կես տարում կսպառվի

Մեծ պատերազմի դեպքում, ինչպիսին ուկրաինականն է, բրիտանական կանոնավոր բանակը՝ իր ներկայիս անձնակազմով, կոչնչացվի կես տարվա ընթացքում. այս մասին հայտարարել է ՄԹ պաշտպանության փոխնախարար Ալիստեր Քերնսը։ Հետևաբար, ըստ նրա, ՄԹ-ին խիստ անհրաժեշտ է պահեստազորայինների մեծ զորակազմ ստեղծել. հաղորդում է BBC-ն՝ Radar Armenia-ին։

«Մեծ մասշտաբի պատերազմում, ոչ թե սահմանափակ ինտերվենցիայի ընթացքում, այլ ուկրաինականին նման պատերազմում, մեր բանակը, ելնելով Ուկրաինայում կողմերի կորուստների ներկայիս տեմպից, կսպառվի վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լոնդոնի պաշտպանական հետազոտությունների թագավորական ինստիտուտում (RUSI):

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի և դաշնակիցների հաշվարկներով՝ Ռուսաստանն օրական մոտ մեկուկես հազար մարդ է կորցնում սպանված և վիրավոր։ Բրիտանական բանակի՝ ցամաքային ուժերի թվաքանակը, առանց նավատորմի և ավիացիայի, այժմ կազմում է մոտ 109 հազար մարդ, այդ թվում ՝ 26 հազար կամավոր-պահեստազորայիններ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական