Ուկրաինայի նախագահը Թբիլիսիի իշխանություններին մեղադրել է երկիրը Մոսկվայից կախվածության մեջ դնելու մտադրության մեջ:
Նա նաև հայտարարել է, որ գործընկերների հետ աշխատում է վրացական իշխանությունների դեմ համապատասխան պատժամիջոցներ նախապատրաստելու ուղղությամբ:
«Վրաստանի այս իրավիճակը, իհարկե, միայն մեկ ժողովրդի խնդիրը չէ և միայն մեր տարածաշրջանի խնդիրը չէ, քանի որ Վրաստանի ներկայիս կառավարությունը երկիրը մղում է Ռուսաստանից ակնհայտ կախվածության: Սա ուղղակի խայտառակություն է. նրանք գնում են սեփական ժողովրդի դեմ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Վրաստանում արդեն 7-րդ գիշերն է, ինչ ցուցարարները հավաքվում են խչհրդարանի շենքի դիմաց՝ ընդվզելով իշխանությունների ԵՄ-ի հետ ինտեգրման որոշման դեմ։
Ցուցարարները հայտարարել են, որ բողոքելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, և Վրաստանը չի վերադարձել եվրաինտեգրման ուղի: