Միջազգային

Amnesty International-ը Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ

Amnesty International-ը Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր զեկույցում Իսրայելի իշխանություններին մեղադրել են պաղեստինցիների ցեղասպանության մեջ։

Զեկույցի հեղինակները հայտնում են, որ «ուշադիր և համակողմանիորեն» ուսումնասիրվել են Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի գործողությունները, սպանվածների և տուժածների թիվը, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում ավերածությունների մասշտաբները:

«Մենք կարող ենք գալ միայն մեկ հիմնավոր եզրակացության, Իսրայելի նպատակը Գազայում պաղեստինցիների ֆիզիկական ոչնչացումն է, ընդ որում՝ կարևոր չէ՝ ՀԱՄԱՍ- ի ոչնչացման ռազմական նպատակին զուգահեռ, թե որպես այդ նպատակին հասնելու միջոց», - հայտարարել է Amnesty International-ի ղեկավար Անյես Կալամարը:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը խաղաղ իսրայելցիների վրա զեկույցում անվանում են «արյունոտ» և «հրեշավոր հանցագործություն»։ Դրա հետ մեկտեղ կանխամտածված զանգվածային սպանությունն ու պատանդ վերցնելը «ոչ մի կերպ չեն կարող արդարացնել Գազայում պաղեստինցիների նկատմամբ իսրայելական ցեղասպանությունը», ընդգծել են զեկույցի հեղինակները:

Իրավապաշտպանների եզրակացությանը արձագանքել են Իսրայելի ԱԳՆ-ից։ «Amnesty International»- ը հերթական անգամ ներկայացրել է շինծու զեկույց, որն ամբողջովին կեղծ է, այն հիմնված է ստի վրա», - հայտարարել են գերատեսչությունունից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական