Միջազգային

Կարևոր է, որ Հայաստանը համարժեք արձագանքի այդ նախաձեռնություններին. Չավուշօղլու

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն Բաքվում մասնակցել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի կողմից վերադարձի իրավունքի թեմայով համաժողովին:

Նա նշել է, որ համայնքի գործունեությունը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին:

«Դա ավելի շատ մարդու իրավունքների խնդիր է, քան տարածքների։ Իսկ Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի արձագանքում երկխոսության կոչերին»,- ասել է նա։

Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր երազանքն է։

«Նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունները պետք է օրինակ դառնան բոլորի համար։ Կարևոր է, որ Հայաստանը համարժեք արձագանքի այդ նախաձեռնություններին», - հավելել է նա։