«3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման գործընթացները համակարգում է Թուրքիան, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այսպես է նա մեկնաբանել Հարավային Կովկասի հարցով հարթակի հնարավոր վերափոխումը լիարժեք կազմակերպության հարցին։
Զախարովան նշել է, որ հարցը քննարկվել է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում հարթակի անդամների նախարարական նիստում:
«Հաշվի առնելով տվյալ նիստի արդյունքները՝ թուրքական կողմը, որը ներկայումս նախագահում է այս ձևաչափը, մյուս մասնակիցների հետ փոխգործակցությամբ անհրաժեշտ աշխատանք է տանում։ Այս փուլում գործընթացի համակարգումն իրականացնում է հենց Թուրքիան», - նշել Է Զախարովան։