Միջազգային

Ռուսաստանը ազդանշաններ է ուղարկում Վրաստանին. Զախարովա

Ռուսաստանը ազդանշաններ է ուղարկում Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին։ Այս ուղղությամբ քայլերի ինտենսիվությունը և երկկողմ հարաբերությունների խորությունը կախված է Թբիլիսիի դիրքորոշումից։ Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա հեռանկարներին, մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով այնքան, որքան պատրաստ է դրան Թբիլիսին», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան հավատում է վրաց ժողովրդի իմաստությանը և ազնվությանը և հուսով է, որ Վրաստանը կունենա բավականաչափ հեռատեսություն և հավատ՝ «ուրիշի, կեղտոտ և շատ վտանգավոր խաղի «զոհ» չդառնալու համար»։