Միջազգային

Բայրամովն ու Կալլասը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։ 

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության ընթացիկ հարցեր, ինչպես նաև թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։