ԱՄՆ դեսպանատան կոնկրետ գործողությունները միանգամայն զավեշտալի տեսք են ստացել: Այսպես է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է ամերիկյան դիվանագիտական առաքելությանը:
Վերջին օրերին դեսպանությունը Facebook-ում բացիկներ է հրապարակում՝ ի պատասխան ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման մասին վարչապետի հայտարարությունների: Դեկտեմբերի 3-ին էջում հայտնվել է մի գրառում՝ «մի մեղադրեք ուրիշներին», որին արձագանքել է Կոբախիձեն:
«Դուք տեսնում եք, որ ԱՄՆ-ում բոլորը սպասում են նախագահի երդմնակալությանը, իսկ մինչ այդ, ցավոք, ներկա վարչակազմը բացահայտ փորձ է անում հնարավորինս ծանր ժառանգություն թողնել նոր վարչակազմի համար մեր երկրում: Իհարկե, և գործող դեսպանատունը, և դեսպանի պաշտոնակատարը գտնվում են այդ ազդեցության տակ։
Ինչպես տեսնում եք, դեսպանատան կոնկրետ գործողությունները միանգամայն զավեշտալի տեսք են ստացել։ Նրանք բացիկներ են հրապարակում իրենց կայքում: Այդ պատճառով Ռոբին Դաննիգանին կատակով անվանեցին «Կարդիգան»։ Սա, իհարկե, անվնաս կատակ է, որը հիմնված է այն փաստի վրա, որ «կարդիգան» բառը վրացերեն նշանակում է բաճկոն»,- ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն համոզված է, որ այս ամենը, Վիեննայի կոնվենցիայի խախտում է: Նրա խոսքով՝ սոցցանցերի բացիկները «օգտագործվել են ընտրություններին միջամտելու, ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար, իսկ այժմ օգտագործվում են այլ գործընթացները հեշտացնելու համար»: Մասնավորապես, «կանաչ լույս են վառում բռնության համար»։