Reuters-ի վերլուծության համաձայն Թրամփը դիտարկում է Ուկրաինայում պատերազմի դադարեցման պլան՝ ներկայիս ռազմաճակատի գծի սառեցմամբ, որը ենթադրում է Ուկրաինայի տարածքի զգալի մասի կորուստ։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ կա երեք հիմնական առաջարկ՝ Քելլոգի պլանը, փոխնախագահ Վենսի առաջարկը, և Թրամփի հետախուզության ղեկավարի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի ծրագիրը: Սրանց հիմքի վրա կառուցվում է նոր պլան, որտեղ բացառվում է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Պլանը ենթադրում են զիջումներ Ռուսաստանի Դաշնությանը ուկրաինական գրավյալ տարածքների մի մասի վրա և համաձայնագրի կախվածությունը Թրամփի, Պուտինի և Զելենսկու անձնական բանակցություններից։
Թրամփը Կիևին ավելի շատ ամերիկյան զենք կմատակարարի միայն այն դեպքում, եթե վերջինս համաձայնի խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, նա Մոսկվային կզգուշացնի, որ կավելացնի օգնությունն Ուկրաինային, եթե Ռուսաստանը հրաժարվի բանակցություններից: Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կդադարեցվի։
Ըստ այդ առաջարկի՝ Ուկրաինային կառաջարկվեն նաև անվտանգության երաշխիքներ ԱՄՆ - ի կողմից, որոնք կարող են ներառել զենքի մատակարարման ավելացում համաձայնագրի կնքումից հետո: