Միջազգային

Վրաստանում ձերբակալվել է ցույցի 22 մասնակից

Դեկտեմբերի 3-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 22 քաղաքացու:

Այս մասին գերատեսչությունից հայտնել են Interpressnews լրատվական պարբերականին:

Երկրի առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ բողոքի ակցիայից բուժհաստատություններ է տեղափոխվել 15 մարդ, որոնցից հանրահավաքի 11 մասնակից, ԶԼՄ-ների 3 ներկայացուցիչ և ՆԳՆ 1 ծառայող: