Միջազգային

Բերբոքն ակնարկել է, որ հնարավոր է գերմանացի զինվորականներ ուղարկվեն Ուկրաինա. BILD

Այսօր Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ կարող է պահանջվել «միջազգային ներկայություն՝ Ուկրաինայում հրադադարի ապահովման համար»: Միևնույն ժամանակ, այն հարցին, թե ինչ դեր կխաղա Գերմանիան դրանում, Բերբոքը պատասխանել է. «Միայն մենք՝ եվրոպացիներս, կարող ենք պաշտպանել խաղաղությունը»:

Ըստ Bild-ի՝ սրանով նախարարն ակնարկել է, որ Գերմանիան ԵՄ այլ երկրների հետ միասին կարող է զինվորներ ուղարկել Ուկրաինա:

Սա առաջին դեպքն է, երբ Գերմանիայի կառավարության անդամը բարձրաձայնում է այն մասին, թե ինչն է համարվում խաղաղության ծրագրի հնարավոր մաս Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո: