Միջազգային

Թբիլիսիում կրկին լարված իրավիճակ է

Թբիլիսիում 6-րդ օրն անընդմեջ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ եվրաինտեգրումը դադարեցնելու իշխանությունների որոշման։ Ցուցարարները կրկին հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց։ 

Կեսգիշերին մոտ հատուկջոկատայիններն սկսել են ցուցարարներին հեռացնել Ռուսթավելի պողոտայից։ Իրավապահներն օգտագործում են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, ակցիայի մասնակիցներն ի պատասխան նետում են հրավառ նյութեր։ Տեղի են ունենում ձերբակալություններ։