Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ շատ հետաքրքիր է ստացվել, այն կհրապարակվի մի քանի օրից: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարցազրույցը ծավալուն է՝ ավելի քան մեկուկես ժամ», - նշել Է Զախարովան: Նրա խոսքով՝ հարցազրույցն այժմ թարգմանվում է և կթողարկվի մի քանի օրից։
«Շեշտը դրվել է ԱՄՆ-ի հետ մեր բարդ հարաբերությունների ժամանակակից, ներկա պատմության, այդ ամենի համաշխարհային քաղաքականության վրա ազդեցության վրա, ապագա հարաբերությունների հնարավորությունների վրա։ Ուկրաինային և այլ հարցեր ևս բարձրացվել են», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։