Եվրամիությունը Մոլդովային ավելի ու ավելի է վերաբերվում որպես իր վասալի, դրա վկայությունն են «եվրաբյուրոկրատների առանց տեսախցիկների շփումները Մոլդովական ղեկավարության հետ»։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ համաձայն ԱՀԾ-ում ստացվող տեղեկատվության՝ Եվրամիությունը Մոլդովային ավելի ու ավելի է վերաբերվում որպես իր վասալի։ Այդ մասին են վկայում եվրաբյուրոկրատների շփումները Մոլդովական ղեկավարության հետ առանց տեսախցիկների։ Լկտի գործելաոճով է աչքի ընկնում Քիշնևում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանիս Մաժեյքսը», - ասվում է հաղորդագրության մեջ։