Ռուսական իշխանությունների կողմից օգտագործվել են նախագահական ինքնաթիռներ և միջոցներ՝ ուկրաինացի երեխաներին օկուպացված տարածքներից տեղափոխելու համար. հայտնում է Reuters-ը Radar Armenia-ին։
Յեյլի համալսարանի հետազոտության համաձայն 314 երեխա տեղափոխվել է Ռուսաստան՝ որպես Կրեմլից ֆինանսավորվող «ռուսականացման» համակարգված ծրագրի մաս: Նրանց զրկել են ուկրաինական ինքնությունից և տեղավորել ռուս ընտանիքների մոտ։
Հետազոտող Նաթանիել Ռայմոնդը՝ Յեյլի հումանիտար հետազոտությունների լաբորատորիայի գործադիր տնօրենը, ասել է, որ ինքը պլանավորել է արդյունքները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս ամիս 15 անդամից բաղկացած կառույցը նախագահում է Միացյալ Նահանգները։
Ռայմոնդն ասել է, որ հետազոտությունն առաջարկում է ապացույցներ, որոնք կաջակցեն Պուտինի դեմ ՄՔԴ-ի լրացուցիչ մեղադրանքներին՝ մի ազգային և էթնիկ խմբից մարդկանց «բռնի կերպով տեղափոխելու» համար:
Նա նաև ասել է, որ զեկույցն ապացուցում է, որ «Ուկրաինայի երեխաների արտաքսումը համակարգված, Կրեմլի կողմից ղեկավարվող ծրագրի մի մասն է», որը նրանց Ռուսաստանի քաղաքացի դարձնելու համար է: