Միջազգային

Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի հայցը

Վրաստանի Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր պատգամավորների հայցերը՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու և դրանք ճանաչելու մասին: Խորհրդի որոշումը Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է դեկտեմբերի 3-ին։ Հատուկ կարծիք են հայտնել երկու դատավորներ։

«Որոշումը վերջնական է և բողոքարկման կամ վերանայման ենթակա չէ», - հայտնել են դատարանից:

Նոյեմբերի 19-ին Սահմանադրական դատարան հայց է ներկայացվել նախագահի անունից: Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ ընտրությունների ժամանակ խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը և պահանջել արդյունքները հակասահմանադրական ճանաչել: