Միջազգային

ԱՄՆ-ը կբախվի «սարսափելի սպառնալիքի». Մարկ Ռյուտե

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կբախվի Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից «սարսափելի սպառնալիքի», եթե Ուկրաինային ստիպեն խաղաղության համաձայնագիր ստորագրել Մոսկվայի համար շահավետ պայմաններով:

Financial Times-ին տված հարցազրույցում Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ հակառակորդների միջև կապերի խորացումը վտանգի տակ է դնում Ամերիկան և կոչ է արել ընտրված նախագահին մնալ ՆԱՏՕ-ում և շարունակել աջակցել Ուկրաինային:

Ռյուտեն նշել է Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեային հրթիռային տեխնոլոգիաների և Իրանին կանխիկ գումարի մատակարարման հետ կապված ռիսկերը: Ակնհայտ է, որ քարտուղարը նկատի է ունեցել Թայվանը՝ակնարկելով,որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը «ապագայում կարող է այլ բանի մասին մտածել, եթե [Ուկրաինայի համար] շահավետ գործարք չլինի»։

«Մենք չենք կարող թույլ տալ մի իրավիճակ, երբ Կիմ Չեն Ընը, Ռուսաստանի առաջնորդը, Սի Ցզինպինը և Իրանը միմյանց գան համաձայնության, որն այնքան էլ լավ չէ Ուկրաինայի համար, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա անվտանգության լուրջ սպառնալիք կլինի ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի և ԱՄՆ-ի համար», - ասել է Ռյուտեն FT-ին: