Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է դիվանագիտական ծառայությունը առողջական խնդիրների պատճառով թողնելու մասին։
«Առողջական խնդիրները, որոնց մասին ես խոսեցի 2023 թվականին ԱՄՆ Սենատի առջև իմ ելույթում, ցավոք, պահպանվում են։ Թեստի վերջին արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակն է, որ ես վերադառնամ տուն, որպեսզի լիովին կենտրոնանամ իմ առողջության վրա»,- հայտարարել է նա։