Միջազգային

Թբիլիսիում շարունակվել են բախումները

Թբիլիսիում շարունակվել են ոստիկանների և ցուցարարների միջև բախումները։ Ոստիկանությունն ու հատուկ ջոկատայիններն օգտագործել են ջրցան մեքենա։ Ցուցարարները լքել են տարածքը։ Ռուսթավելիում տասնյակ մարդիկ են ձերբակալվել։

Հայտնի չէ, թե արդյոք ՆԳՆ-ն կշարունակի զանգվածային ձերբակալությունները։ Ցուցարարները փոխել են մարտավարությունը և հեռացել են հարակից փողոցներով: