Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում Կիևին մշտապես աջակցելու համար: Իր ուղերձում Զելենսկին նշել է, որ Գերմանիան ամենաէական օգնությունն է ցուցաբերում Ուկրաինային եվրոպական երկրների շարքում։
«Ես կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել ձեզ, Օլաֆ, և ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր երկրին, շնորհակալություն եմ հայտնում Գերմանիային», - հայտարարել է ուկրաինայի առաջնորդը:
Նախօրեին Օլաֆ Շոլցը երկրորդ անգամ է ժամանել Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր, Զելենսկու հետ միասին նա այցելել է Կիևի հիվանդանոցներից մեկում վիրավորված ուկրաինացի զինվորներին: