Միջազգային

Մասկը նշել է մարդկության ամենամեծ սպառնալիքը

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը համաշխարհային ծնելիության զգալի անկումն անվանել է մարդկության ամենամեծ սպառնալիքը:

Մասկն այսպես է արձագանքել ՄԱԿ-ի Բնակչության բաժնի տվյալների հիման վրա կազմված գրաֆիկին, ըստ որի 1960-ականներից ի վեր ծնելիության միջին մակարդակն ամբողջ աշխարհում նկատելիորեն նվազել է։

«Ծնելիության կտրուկ անկումը ամենամեծ սպառնալիքն է, որին մինչ այժմ բախվել է մարդկության քաղաքակրթությունը»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում։ 

Նախկինում Մասկը բազմիցս ուշադրություն է հրավիրել ժողովրդագրական խնդիրների թեմայի վրա։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ շատ երկրներ կարող են անհետանալ առանց ժողովրդագրական իրավիճակի բարելավման վճռական միջոցների։