Միջազգային

«Մերձավոր Արևելքում դժոխք կսկսվի, եթե գերիները ազատ չարձակվեն». Թրամփ

«Մերձավոր Արևելքում դժոխք կսկսվի, եթե գերիները ազատ չարձակվեն». Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժմանը «դժոխային հատուցում» է սպասվում, եթե պաղեստինյան շարժումը միակողմանիորեն ազատ չարձակի իսրայելցի գերիներին իր՝ մինչև 2025 թվականի հունվարի 20-ի երդմնակալության արարողությունը:

«Եթե իսրայելցի պատանդները ազատ չարձակվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը, այն օրը, երբ ես հպարտությամբ կստանձնեմ ԱՄՆ նախագահի պաշտոնը, Մերձավոր Արևելքում դժոխք կսկսվի, և նրանք, ովքեր պատասխանատու են մարդկության դեմ այդ վայրագությունների համար, ստիպված կլինեն վճարել դրա համար», - ընդգծել Է Թրամփը, որի խոսքը փոխանցում է Associated Press-ը:

Նա նաև հավելել է, որ Գազայի հանցագործությունների համար պատասխանատուները «խիստ կտուժեն» և կոչ է արել «հենց հիմա» ազատ արձակել գերիներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական