Թրամփը Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ եթե Կանադան չկարողանա զբաղվել միգրացիոն հոսքերի և առևտրի դեֆիցիտի հետ, ապա ավելի լավ կլինի, որ նա դառնա ամերիկյան 51-րդ նահանգը, իսկ ինքը՝ Թրյուդոն՝ նահանգապետ։ Դրան ի պատասխան՝ կանադական կողմի ներկայացուցիչները, ըստ տեղեկությունների, «նյարդայնորեն ծիծաղել են». այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Կանադայի վարչապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։