ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ: Այս մասին հայտնել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փեթ Ռայդերը:
Ռայդերի խոսքով՝ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի «անվտանգության ոլորտում զգալի լրացուցիչ օգնություն, որը կներառի ռազմի դաշտում Ուկրաինայի ամենահրատապ կարիքներին աջակցելու հիմնական հնարավորություններ, այդ թվում՝ ՀՕՊ միջոցներ, հրթիռային համակարգերի զինամթերք, հրետանային և հակատանկային զենքեր»:
Պենտագոնի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Օսթինը Ումերովի հետ զրույցի ընթացքում «դատապարտել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի վերջին տարափը, որոնք ուղղված են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին և Ուկրաինայում միջին հեռահարության բալիստիկ հրթիռի («Орешник») օգտագործումը»։