Լեգենդար երգչուհի Բրիթնի Սփիրսը դեկտեմբերի 2-ին նշել է իր 43-ամյակը։ Երգչուհին այն դիմավորել է՝ սկսելով կյանքի նոր շրջան։
Տարիներ շարունակ ցնցումներից հետո, ներառյալ ամուսնալուծությունը, որդիների հետ լարված հարաբերությունները և նրա վիճակի մասին անհանգստացնող լուրերը, երգչուհին որոշել է վերահսկել իր կյանքը՝ հրաժարվելով վնասակար սովորություններից։
Ինչպես նշում է Daily Mail-ը, երգչուհին ամբողջովին հրաժարվել է վնասակար սովորություններից և թունավոր հարաբերություններից: Ինսայդերների խոսքով՝ Բրիթնին այժմ սթափ է, առողջ ապրելակերպ է վարում և նույնիսկ անձնական խոհարար և բուժաշխատող է վարձել, որոնք հետևում են նրա սննդակարգին և առողջությանը:
«Նա սթափ է և թմրանյութեր չի օգտագործում։ Նա ժամանակ առ ժամանակ մի բաժակ գինի է խմում, բայց թմրամիջոցների չարաշահման հետ կապված խնդիրներ չունի, և նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր համոզվում են, որ նա ճիշտ ուղու վրա է», - ասել է աղբյուրը:
Բրիթնիի համար առանցքային դրդապատճառ են դարձել նրա որդիների՝ 19-ամյա Շոն Փրեսթոնը և 18-ամյա Ջեյդանը։ Ինսայդերները հաստատում են, որ մոր և որդիների միջև այժմ ջերմ հարաբերություններ են։