Միջազգային

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին։

«Հյուսիսկորեամետ ուժերին արմատախիլ անելու և ազատ սահմանադրական կարգը պաշտպանելու նպատակով հայտարարում եմ ռազմական դրություն։ Այս միջոցներն անհրաժեշտ են հակապետական ուժերին ճնշելու և Կորեայի Հանրապետությունը պահպանելու համար։ Տարբեր պաշտոնյաների իմպիչմենթի միջոցով փորձում են կաթվածահար անել իշխանության աշխատանքը»,- ասել է նա։

Յոլը նշել է, որ ռազմական դրությունը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել քաղաքացիներին, սակայն իշխանությունները կենտրոնանալու են նման անհարմարությունները նվազագույնի հասցնելու վրա։