Միջազգային

Ալիևի նախկին փեսան պաշտոն է ստացել

Ալիևի նախկին փեսան պաշտոն է ստացել

Ռուս-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ է ընտրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան, երգիչ Էմին Ագալարովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Որոշումն ընդունվել է Բաքվում կայացած խորհրդի հերթական նիստում։ Նախկինում Գործարար խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր Սամադ Գուրբանովը։

Գործարար խորհուրդը, որը գործում է 2016 թվականից, ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, ռուս-ադրբեջանական գործարար խորհրդի և երկու երկրների պետական ​​այլ կառույցների ու մասնագիտացված կազմակերպությունների հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական