Ֆրանսիայի կառավարությունը կփլուզվի այս շաբաթվա վերջին այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը ծայրահեղ աջ և ձախ կուսակցություններն անվստահության դիմումներ ներկայացրեցին վարչապետ Միշել Բարնիեին. հայտնում է Reuters-ը՝ Radar Armenia-ին։
Ազգային միավորման առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, թե Բարնյեն, որը վարչապետ է դարձել սեպտեմբերի սկզբին, սրել է իրավիճակը և նրան պետք է հեռացնել:
«Մենք առաջարկում ենք անվստահություն հայտնել կառավարությանը»,- ասել է նա։
Եթե վերջին րոպեին անակնկալներ չլինեն, Բարնիեի փխրուն կոալիցիան կլինի 1962թ ի վեր առաջին ֆրանսիական կառավարությունը, որին անվստահություն կհայտնեն։
Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա չորեքշաբթի օրը:
Կառավարության փլուզումը «անցք կթողնի» Եվրոպայի սրտում, քանի որ Գերմանիան նույնպես նախընտրական ռեժիմում է, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն մտնելուց մի քանի շաբաթ առաջ: