Միջազգային

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանին հարվածելու մասին

«Հըզբոլլահը» խախտել է հրադադարի ռեժիմը՝ 2 ականանետ արձակելով իսրայելական բանակի դիրքերի ուղղությամբ և պատասխան կտա․ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ներկայումս հարվածներ է հասցնում Լիբանանի թիրախներին:

«Իսրայելական բանակը ներկայումս հարվածներ է հասցնում Լիբանանում ահաբեկիչների թիրախներին: Մանրամասները կներկայացվեն»,- ասվում է բանակի հայտարարության մեջ: