Դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի միջև։ Բայրամովը շնորհավորել է գործընկերոջը՝ Վրաստանի նորաստեղծ կառավարությունում արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պաշտոնում։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների հետագա զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։
Ընդգծվել է, որ երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, ինտենսիվ այցելությունները, խորհրդակցությունների մեխանիզմը նպաստում են ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ոլորտների շուրջ։