Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է խստացնել վերահսկողությունը համատեղ սահմանին, որը երկար ժամանակ մնացել է անպաշտպան։ Reuters-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի օրը հայտնել է կանադացի բարձրաստիճան պաշտոնյան:
Թրյուդոն ուրբաթ մեկնել է Ֆլորիդա՝ Թրամփի հետ ճաշելու համար։ Նա խոստացել է նվազեցնել Կանադայի ներմուծման սակագները, եթե Օտտավան չխոչընդոտի միգրանտների և թմրանյութերի սահմանը հատելուն:
Կանադան արտահանվող բոլոր ապրանքների և ծառայությունների 75%-ը ուղարկում է Միացյալ Նահանգներ, իսկ սակագները լուրջ վնաս կհասցնեն տնտեսությանը: