Միջազգային

Ասադն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Սիրիական կողմի հաղորդագրությա համաձայն՝ հեռախոսազրույց են ունեցել նախագահ Բաշար Ասադը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կողմերը քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցությունը:

Ըստ Ասադի՝ շարունակվող էսկալացիան նպատակ ունի Ամերիկայի շահերից ու նպատակներից ելնելով քարտեզները վերաձևելու։

Իրանի նախագահն էլ իր աջակցությունն է հայտնել Սիրիայի և ահաբեկչության դեմ պայքարում երկրի գործողություններին։

«Սիրիայի տարածքային ամբողջականությանը վնաս հասցնելը հարված է տարածաշրջանին, նրա երկրների կայունությանն ու միասնությանը»,- ասել է Փեզեշքիանը։