Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների և ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը երկիր արգելելու իշխանությունների որոշման մասին։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է «X»-ի իր էջում։
Նմանատիպ պատժամիջոցներ հաստատել են նաև Լատվիան և Էստոնիան։ Այսպիսով, ԵՄ երեք երկրներ արգելել են Իվանիշվիլիին և Վրաստանի ՆԳՆ ղեկավարությանը մուտք գործել երկիր։
Մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվության պատճառով պատժամիջոցների ցանկում ընդգրկված հետևյալ պաշտոնյաները՝
- Բիձինա Իվանիշվիլի, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ
- Վախթանգ Գոմելաուրի, Վրաստանի ներքին գործերի նախարար
- Շալվա Բեդոիձե, ՆԳ նախարարի առաջին տեղակալ
- Իոսեբ Չելիձե, ՆԳ նախարարի տեղակալ
- Ալեքսանդր Դարախվելիձե, ՆԳ նախարարի տեղակալ
- Գեորգի Բուտխուզի, ՆԳ նախարարի տեղակալ
- Զվիադ Խարազիշվիլի, Հատուկ հանձնարարություններով դեպարտամենտի ղեկավար (գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ)
- Միլերի Լագազաուրի, Հատուկ հանձնարարություններով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ (գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ)
- Միրզա Կեզևաձե Հատուկ հանձնարարություններով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ
- Վաժա Սիրաձե, Պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն
- Թեյմուրազ Կուպատաձե, Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն