Վրաստանի Առաջին ալիքի դիմաց ցույցի մասնակիցները պահանջել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին եթեր տրամադրել։ Նախագահն իր հերթին ժամը 21:00-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ պատրաստ է հարցազրույց տալ առաջին ալիքին։
Առաջին ալիքն անմիջապես կապ է հաստատել նախագահի աշխատակազմի հետ և հայտնել, որ հեռուստաալիքը պատրաստ է անմիջապես հրավիրել նրան ուղիղ եթեր։
Նախագահի ներկայացուցիչն էլ պատասխանել է, որ հարցազրույցն այսօր չի կարող լինել, և որ հարցազրույցը կարող է նշանակվել երեքշաբթի կամ չորեքշաբթի։