Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները, այդ թվում՝ իրաքյան «Քաթաիբ Հըզբոլլահ» և «Ֆաթեմիյուն» խմբավորումները, գիշերը Իրաքից մտել են Սիրիա. հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հաշդ աշ-Շաաբի»-ի տասնյակ մարտիկներ հատել են սահմանը Ալ-Բուքամալի մոտ, իսկ ուժերն ուղղվել են ռազմաճակատի հյուսիսային ուղղություններ, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրաքի իշխանություններն ամբողջությամբ փակել են Սիրիայի հետ սահմանը։