Գվինեայի մեծությամբ երկրորդ քաղաք Նզերեկորում ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների միջև բախումների հետևանքով զոհվել է մոտ հարյուր մարդ: Այս մասին հայտնում է Barron's պարբերականը։
Տեղի համանուն թիմի և «Լաբեի» մասնակցությամբ անդիպման ընթացքում մրցավարը 11 մետրանոց է նշանակել «Նզերեկորեի» դարպասին: Երկրպագուների կարծիքով վիճահարույց որոշման պատճառով նրանք վրդովված դուրս են վազել խաղադաշտ և սկսել քարեր նետել խաղացողների վրա, ինչը հանգեցրել է ծեծկռտուքի։
Երկրպագուների միջև կոնֆլիկտը շարունակվել է նաև մարզադաշտից դուրս։ Բժիշկներից մեկի խոսքով՝ զոհվել է մոտ 100 մարդ։