Ուկրաինայում պատերազմի արագ ավարտն առանց տարածքային կորուստների իրատեսական չէ։ Թերևս խաղաղության հասնելու համար Կիևը ստիպված կլինի «ժամանակավորապես» հրաժարվել օկուպացված տարածքներից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է Welt-ը։
«Եթե հրադադարի գիծը նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է վերահսկել բոլոր օկուպացված տարածքները, դա չի նշանակում, որ Ուկրաինան պետք է ընդմիշտ զիջի այդ տարածքը», - պարզաբանել է նա։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ Ուկրաինան ստանա անվտանգության երաշխիք՝ տարածքի ժամանակավոր զիջման դիմաց։ Նա հավելել է, որ դա կարող է լինել ՆԱՏՕ-ին անդամակցությունը, բայց ուկրաինացիներին զինելու և աջակցելու այլ եղանակներ ևս:
«Մեզ հրադադարի գիծ է պետք, և, իհարկե, այդ գիծը իդեալականորեն պետք է ներառի բոլոր այն տարածքները, որոնք այժմ վերահսկվում են Ռուսաստանի կողմից։ Սակայն մենք տեսնում ենք, որ մոտ ապագայում դա այնքան էլ իրատեսական չէ», - հավելել է Ստոլտենբերգը։